ՄՈՍԿՎԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԳՆԵԼ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱԹՍ-ՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԽՄԲԱՔԱՆԱԿ
Ըստ «Ֆարնբորո-2012» միջազգային ավիասալոնում ռուսական պատվիրակության մի բարձրաստիճան ներկայացուցչի, ՌԴ պաշտպանության նախարարությունում քննարկվում է արտասահմանյան արտադրության անօդաչու թռչող սարքերի լրացուցիչ խմբաքանակի գնման հարցը, որի շուրջ խորհրդակցություններ են ընթանում իսրայելական ֆիրմաների հետ:
Ժամանակին Ռուսաստանը «Israel Aerospace Industries» ընկերությունից գնել էր երկուական «Bird Eye-400», «Searcher Mk.2», ինչպես նաև «I-View Mk150» ութ անօդաչու թռչող սարք՝ այս ամենի համար վճարելով շուրջ 53 միլիոն ԱՄՆ դոլար:
Ավելի վաղ նույնը հաստատել էր նաև պաշտպանական արդյունաբերության համալիրի մի աղբյուր, սակայն ՌԴ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Յուրի Բորիսովը հայտարարել էր, թե պետական պաշտպանական պատվերում նման գնումներ նախատեսված չեն, իսկ պաշտպանության նախարարությունն էլ այդ խնդրով չի դիմել հանձնաժողովին:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական