Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔ



Հայրենիք։ Ես քո սերն եմ, հայրենի՛ք,

Ես քո զավակն ու տերն եմ, հայրենի՛ք,

Քո նաիրյան ոգու կերպարն եմ,

Քո հզոր երթի հաղթական պարն եմ։

Քո հույսի դռան շողն եմ, հայրենի՛ք,

Սխրապատումիդ տողն եմ, հայրենի՛ք,

Հաղթանակներիդ ուրախ բանբերն եմ,

Քո խաղաղության ավետաբերն եմ։

Ես քո աննկուն սյունն եմ, հայրենի՛ք,

Քո շեն ու կանգուն տունն եմ, հայրենի՛ք,

Քո արթուն պահակն ու պահապանն եմ,

Քո խաղաղ կյանքի կրծքով պաշտպանն եմ։

Հայրենի՛ք, ես քո սփռված ազգն եմ,

Քո հերոսական օրերի ասքն եմ,

Ես քո որդին եմ ու քո զինվորը,

Եվ քեզ ծնկաչոք երախտավորը։

ՎԱՀԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Զորամասի անձնակազմի
հետ տարվող աշխատանքների գծով
հրամանատարի տեղակալ

Խորագիր՝ #27 (943) 12.07.2012 – 18.07.2012, Հոգևոր-մշակութային


18/07/2012