Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՍՐԱՅԵԼՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ



Իսրայելական զինվորական հետախուզության ղեկավար, գեներալ-մայոր Ավիվ Կոխավիվն անհանգստություն է հայտնել Ասադի վարչակարգի անկումից հետո Սիրիայում դեպքերի հնարավոր զարգացումների առնչությամբ: Հանդես գալով խորհրդարանում, նա հայտարարել է, որ Սիրիայի ներկայիս իշխանություններն այլևս անկարող են հաղթել երկրում ընթացող քաղաքացիական պատերազմում, լավագույն դեպքում կդիմանան երկու ամսից մինչև երկու տարի, սակայն վարչակարգի անկումից հետո տարածաշրջանը Սինայի թերակղզու պես կարող է վերածվել հակաիսրայելական ահաբեկչության կենտրոնի:

Գեներալի համոզմամբ, Սիրիան այժմ չի կարող հարձակվել Թել Ավիվի վրա, քանի որ գրեթե բոլոր զորքերը տեղափոխվել են երկրի խորք` ճնշելու ապստամբությունը: Թել Ավիվը պետք է մշակի Ասադի վարչակարգի անկման դեպքում գործողությունների ռազմավարություն, ինչպես դա արդեն անում են «Հըզբոլլահն» ու Իրանը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


18/07/2012