ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է «ИСКАНДЕР-М»-Ի ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այսօր Կոլոմնայում կգումարի պաշտպանական արդյունաբերության համալիրի և մասնավորապես`օպերատիվ մարտավարական «Искандер-М» հրթիռային համալիրների արտադրության արդիականացման հարցերին նվիրված խորհրդակցություն, որին կմասնակցեն նաև փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, Մոսկվայի մարզի նահանգապետ Սերգեյ Շոյգուն, ինչպես նաև համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների և ձեռնարկությունների ղեկավարները:
Նախատեսվում է վերակառուցել ու արդիականացնել համալիրի 17 ձեռնարկության արտադրական հզորությունները, ինչի համար կկատարվի շուրջ 40 միլիարդ ՌԴ ռուբլու ներդրում: Համարվում է, որ «Искандер»-ի առկայությունը կարող է փոխել աշխարհի մի քանի տարածաշրջանների ռազմաքաղաքական իրավիճակը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական