ԸՆԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԳՐՈՀՈՒՄ Է ՍԻՐԻԱՅԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ
Ընդիմադիր խմբավորումները մի քանի ուղղությամբ վճռական հարձակման են անցել երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի` Հալեպի վրա, որը նաև համարվում է Սիրիայի տնտեսական մայրաքաղաքը: Որոշ աղբյուրներ հաղորդում են անգամ փողոցային մարտերի մասին: Ընդիմության առաջնորներից Աբդուլ-Ջաբբար Ակիդին հայտարարել է, որ իրեն հավատարիմ մարտիկները երդվել են կառավարական զորքերից ազատագրել Հալեպը:
Միաժամանակ մարտեր են ընթանում նաև Դամասկոսի Մազեխ և Բարզեխ շրջաներում, ինչպես նաև նախագահական նստավայրի մերձակայքում: Ընդիմությունը հայտարարել է, թե Դամասկոսի վրա հարձակումն իրականացվում է իրենց մշակած «Դամասկոսյան հրաբուխ» պլանի համաձայն:
Համաձայն մի շարք աղբյուրների, կառավարական զորքերը կիրառում են տանկեր և ուղղաթիռներ, իսկ երեկ մարտերի ընթացքում շուրջ 100 մարդ է զոհվել:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական