Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴՈՒ ԻՄ ԱՍՊԵՏ, ԻՄ ԴՅՈՒՑԱԶՈՒՆ…



Ամառային մի օր Զարուհի մայրիկն այս բանաստեղծությունը գտավ Եռաբլուրում, որդու՝ Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդանի) շիրմաքարին։ Անհայտ հեղինակի, անծանոթ հայուհու սրտի խոսք է, ջերմ ու, ավաղ, կիսատ, կամ էլ անպատասխան սիրո խոստովանություն։ Զգացվում է՝ հայուհին սիրել է, սիրում է և կսիրի իր ասպետին մինչ իր կյանքի ավարտը։ Ու մի օր էլ հերթական այցելություններից մեկի ժամանակ իր Վարդանին ի պահ է տվել իր սրտի այս խոսքը՝ (ոչինչ, ոչ մի բառ փոխված չէ).

Դու ի՛մ ասպետ, ի՛մ դյուցազուն,

Հայոց ազգի հարստություն,

Դու միշտ զգոն ու միշտ արթուն,

Հսկում էիր հողն արծվաբույն։

Մեծ է, Դուշման, քո կորուստը,

Վարդան, դու էիր իմ հույսը,

Իմ լուսո աստղ, իմ տիեզերք,

Առանց քեզ չունեմ ես վերելք։

Ասա, հիմա ինչպե՞ս ապրեմ,

Ասա, ինչպես մխիթարվեմ,

Ո՞վ կտա քո համն ու բույրը,

Որ հանգչի իմ սրտի հուրը։

Քեզ սիրող Ջուլիետ
10.11.07թ.

Խորագիր՝ #28 (944) 19.07.2012 – 25.07.2012, Հոգևոր-մշակութային


25/07/2012