ՈՒԹ ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ
Մոսկվայի օկրուգային զինվորական դատարանը պաշտոնական դիրքի չարաշահման և խոշոր չափերի կաշառք ստանալու համար ութ տարվա ազատազրկման է դատապարտել ՌԴ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Բելեվիտինին, որի տեղակալ, պահեստի գնդապետ Ալեքսեյ Նիկիտինի դատավճիռը դեռ չի հրապարակվել: Նրանք մեղադրվում են բանակի համար բուժսարքավորումների ձեռք բերման պայմանագրեր կնքելու համար մատակարար ընկերություններից 7 միլիոն ՌԴ ռուբլի կաշառք ստանալու համար:
Խորագիր՝ Նորություններ