ՎԵՐՍԿՍՎԵԼ ԵՆ ՄԱՐՏԵՐԸ ԴԱՄԱՍԿՈՍԻ ՀԱՐԱՎՈՒՄ
Մեկշաբաթյա ծանր մարտերից հետո, երբ կառավարական զորքերին հաջողվեց մայրաքաղաքի կենտրոնից, ապա արվարձաններից դուրս մղել ապստամբ խմբավորումներին, ականատես լրագրողների վկայությամբ, Կադարի շրջանի կողմից վերստին լսվում են տանկերի կրակոցներ և ավտոմատային ու գնդացրային կրակահերթեր, իսկ կառավարական զորքերը հրդեհում են բնակելի տները` փորձելով ծխախեղդ անել այնտեղ ամրացած գրոհայիններին:
Մարտական գործողությունները շարունակվում են նաև Հալեպում, որտեղ ապստամբների դիրքերի վրա կառավարական ուժերի ձեռնարկած հարձակման արդյունքում զոհվել է ավելի քան երեք տասնյակ մարդ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական