ԱՎԱՐՏՎՈՒՄ ԵՆ «ДАГЕСТАН» ՀՐԹԻՌԱԿԻՐ ՌԱԶՄԱՆԱՎԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Կարմրադրոշ Կասպիական նավատորմին հանձնվելիք նորագույն հրթիռակիրը երեկ մասնակցել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի օրվան նվիրված ծովային շքերթին, որի ընթացքում անձնակազմը ցուցադրել է ռազմանավի մարտական ունակությունները և սպառազինությունը, այդ թվում նաև ռուսաստանյան նորագույն «Калибр-НК» ունիվերսալ հրթիռային համալիրը, որից դեռևս կա միայն «Дагестан»-ի սպառազինությունում:
Նոր ռազմանավը եղանակային բարդ պայմաններում փորձարկումներ է անցել Սև և Կասպից ծովերում: Այն իր «նախորդի»` «Татарстан»-ի նկատմամբ ունի մի շարք առավելություններ. հրթիռային համալիրներն ունեն ուղղահայաց արձակման հնարավորություն, որի շնորհիվ ռազմանավը, անկախ իր դիրքից, կարող է կրակ բացել ցանկացած ուղղությամբ, թևավոր հրթիռներն ունեն գործողության մինչև 300 կիլոմետր շառավիղ և կարող են խոցել վերջրյա ու ցամաքային նշանակետեր:
Ռազմանավում կիրառված «սթելս» տեխնոլոգիաների շնորհիվ այն քիչ տեսանելի է հակառակորդի դիտարկման սարքերի համար:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական