ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ԳԵՐՁԱՅՆԱՅԻՆ ՀՐԹԻՌ Է ՓՈՐՁԱՐԿԵԼ
Հնդկաստանի հարավում գտնվող Օրիսսա նահանգում հաջողությամբ իրականացվել է ռուս-հնդկական համատեղ արտադրության «БраМос» գերձայնային հրթիռի փորձարկումը, որի նպատակն էր ստուգել հրթիռի վրա տեղադրված մի շարք նոր համակարգերի աշխատանքը:
«БраМос» համատեղ ընկերությունն արտադրում է կարծր վառելիքով աշխատող երկաստիճան գերձայնային հրթիռներ, որոնք ունեն գործողության մինչև 290 կիլոմետր շառավիղ և կրում են 200-300 կիլոգրամանոց մարտագլխիկներ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական