Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ ԳԻՏԵՄ, ԹԵ ԻՆՉ Է ՀԱՅՐԵՆԻՔԸ…



Ես գիտեմ, թե ինչ է հայրենիքը, հողը, գիտեմ, թե ինչ բան է պատերազմը։ Որդիս՝ Խաժակ Շահբազյանը, զոհվել է պատերազմի ժամանակ…

Անչափ հուզվել էի, երբ թոռներս զինվորական դարձան, մեր հայրենիքի, մեր հողի պաշտպան. նրանք իմ որդու արյամբ է՛լ ավելի սրբացած հողն են պաշտպանում։

Այսօր մեր բանակում է ծառայում Կարեն թոռս։ Քանի որ վերջերս Կարենի ծննդյան օրն էր, ուզում եմ սրտանց շնորհավորել նրան, խաղաղ երկինք մաղթել թոռանս ու մեր բոլոր-բոլոր զինվորներին։ Այս բանաստեղծությունը սիրով նվիրում եմ Կարենին ու մեր հայրենիքի սահմանը անառիկ պահող բոլոր զինվոր տղաներին։

Դո՛ւ իմ լավ որդի, ապրեցիր դժվար,

Ապրեցիր հոգսով քո ընտանիքի,

Հեռու-մոտիկին օգնության հասար,

Հանուն քո Աստծո եւ Հայրենիքի։

Ապրեցիր հոգսով համայն մարդկության

Եվ պայքարեցիր հանուն Գալիքի,

Պարզեցիր հպարտ դրոշ հաղթության,

Հանուն քո Աստծո եւ Հայրենիքի։

Քո հերոսական ու սուրբ ճամփեքով

Շատ հայորդիներ դեռ պիտի քայլեն,

Եվ հանուն Աստծո եւ Հայրենիքի

Պիտի պայքարեն ու պիտի հաղթեն։

ԳՈՒՐԳԵՆ ՇԱՀԲԱԶՅԱՆ

Խորագիր՝ #29 (945) 26.07.2012 – 1.08.2012, Բանակ և հասարակություն


01/08/2012