Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՐՋԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԱՌԱՋ



Համաձայն արևմտյան լրատվամիջոցների հաղորդումների, հուլիսի 27-ին՝ ուրբաթօրյա աղոթքից առաջ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Համենեին իր մոտ երկրի զինված ուժերի բարձրագույն հրամկազմի արտակարգ խորհրդակցություն է գումարել, այն անվանելով «պատերազմից առաջ վերջին զինվորական խորհրդակցությունը» և հայտնել, որ, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերին կամ հոկտեմբերին երկիրը մի քանի շաբաթ կգտնվի պատերազմի պայմաններում:

Մասնակիցներից յուրաքանչյուրը զեկուցել է իր ղեկավարած զորատեսակի կամ իրեն վստահված պատասխանատվության հատվածի պատրատվածության վիճակի մասին:

Այաթոլլա Համենեին երկրի զինված ուժերի հրամանատարությանը հանձնարարել է ձեռնամուխ լինել երկրի պատմության մեջ միջուկային օբյեկտների պաշտպանական ամրությունների կառուցման խոշորագույն ծրագրի իրականացմանը: Ծրագրի նպատակն է միջուկային օբյեկտները պաշտպանել անգամ ամերիկյան ամենահզոր բունկերային բազմատոննանոց ավիառումբերի հարվածներից: Նա նաև հայտնել է, որ Թեհրանը սկսում է ուրանի մինչև 60 տոկոս հարստացումը, այսինքն` Իրանը մոտենում է այն սահմանին, որը թույլ կտա ատոմային ռումբ ստեղծել:

Նույն օրն ամերիկյան ռազմաօդային ուժերը զուցադրել են ամերիկյան վերջին բունկերային ռումբերը: Նրանցից յուրաքանչյուրը կշռում է 15 տոննա և կարող է ներթափանցել մինչև 20 մետր խորություն՝ ոչնչացնելով անգամ երկաթբետոնե ահռելի զանգվածները:

Միաժամանակ ավելի վաղ ստուգված «Շահաբ-3» բալիստիկ հրթիռները շտապ կարգով պատրաստվում են Իսրայելին, Սաուդյան Արաբիային և Մերձավոր Արևելքում ու Պարսից ծոցի հատվածում գտնվող ամերիկյան զինվորական օբյեկտներին հարվածելու համար: Նախատեսվում է նաև պայթեցնել Սաուդյան Արաբիայում գտնվող նավթի բեռնման տերմինալները, ինչպես նաև ականապատել Հորմուզի նեղուցը:

Հայտնի է դարձել, որ «ՀԱՄԱՍ»-ն ու «ՀԸԶԲՈԼԼԱՀԸ» պատրաստ են Իրանի հետ պատերազմի դեպքում հյուսիսից ու հարավ-արևմուտքից հարվածներ հասցնել Իսրայելին:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


02/08/2012