ԿՀՎ-Ն ԿՕԳՆԻ ՍԻՐԻԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
Ամերիկյան լրտավամիջոցները հաղորդում են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ստորագրած գաղտնի հանձնարարականով Կենտրոնական հետախուզական վարչությանը թույլատրվել է առավել մեծ աջակցություն ցուցաբերել սիրիական զինված ընդդիմությանը:
Օբամայի վարչակարգը ո´չ հերքել և ո´չ էլ հաստատել է այդ լուրերը:
Միացյալ Նահանգների իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ առայժմ ձեռնպահ են մնում սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելուց, քանի որ այն կարող է հայտնվել իսլամիստ արմատական խմբավորումների ձեռքում: Փոխարենը Վաշինգտոնը Սիրիայի ընդդիմությանը ցուցաբերում է քաղաքական աջակցություն՝ պնդելով Ասադի շուտափույթ հրաժարականը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական