ԶԲՈՍԱՆՔ ԶՐԱՀԱՓՈԽԱԴՐԻՉՈՎ
Մոսկվայի իրավապահներին հաջողվել է ժամանակին ընդհատել ՌԴ օդադեսանտային զորքերի օրը սաստիկ հարբած երկու դեսանտայինի՝ «ГАЗ 233001» («Тигр») զրահապատ փոխադրիչով զբոսանքը: Դեսանտայինները, որոնք չունեին «Тигр»-ը վարելու համար անհրաժեշտ «С» կարգի վարորդական վկայական, հասցրել են ջարդուփշուր անել միայն մեկ «Шевроле» մակնիշի ավտոմեքենա:
Օդադեսանտային զորքերի օրվա առիթով կազմակերպված տոնական միջոցառումներին ողջ Ռուսաստանում մասնակցել է ընդհանուր առմամբ մեկուկես միլիոն մարդ, իսկ Մոսկվայում կարգուկանոնի պահպանման գործում ներգրավվել են ոստիկանության ուժեղացված ջոկատներ, ընդհանուր առմամբ՝ 3.000 ոստիկան ու ներքին զորքերի զինծառայողներ:
Նախօրեին, հանդիպելով դեսանտայինների հետ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել տոնի օրը նշել արժանապատիվ և խուսափել հասարակական կարգի խախտումներից:
Խորագիր՝ Նորություններ