Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

67 ԶՈՀ ՄԵԿ ՕՐՈՒՄ



Համաձայն Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհրդի հաղորդման, երեկ զինված բախումների ընթացքում զոհվել են կառավարական ուժերի 16 զինծառայող, 15 զինված ընդդիմադիրներ և 36 խաղաղ բնակիչ: Ընդդիմադիրները գերի են վերցրել 17 զինծառայողի:

Բանակը, շարունակելով Հալեպի թաղամասերի հրետակոծումը, միաժամանակ փորձել է գրոհով ազատագրել քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք գտնվող զինվորական օդանավակայանը: Իսկ Սիրիական ազատ բանակի գրոհայինները քաղաքի հարավում գրավել են ոստիկանական երկու բաժանմունք և Ասադի վարչակարգը պաշտպանող «Շեբիխխա» զինված աշխարհազորային կազմավորման կենտրոնակայանը:

Խորագիր՝ Նորություններ


03/08/2012