Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆՑԻ ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ



Իրանի 48 քաղաքացու առևանգած «Սիրիական ազատ բանակի» ղեկավարությունը հայտարարել է, որ ուխտավորներն իրականում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներ են, որոնք Սիրիա են եկել ոչ թե շիաների համար սուրբ համարվող Սեյիդա-Զեյնաբի տաճար ուխտագնացության, այլ լրտեսության նպատակով:
Նրանք համացանցում տեղադրել են մի տեսանյութ, որում ցուցադրվում է նաև առևանգվածներից մեկի` զենք կրելու իրավունքի վկայականը:
Համանման միջադեպ տեղի ունեցավ նաև 2011 թվականի մարտին, երբ առևանգվեց Իրանից վերադարձող լիբանանցի 11 շիա ուխտավոր, ինչից հետո լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, թե իրականում առևանգվել է ուխատավորների անվան տակ Սիրիա անցած «Հըզբոլլահ» շարժման ղեկավարությունը:

Խորագիր՝ Նորություններ


06/08/2012