ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՕՄՕՆ-Ի ՓՈԽՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԴԻԱԿԸ
Փոխգնդապետ Փարրուխ Զարիպովի մարմինը գյուղացիները հայտնաբերել են Բադախշան նահանգում՝ Փյանջ սահմանային գետի աֆղանական ափին և հանձնել տեղի ոստիկանությանը:
Զարիպովը հուլիսի 21-ին Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի Լեռնային Բադախշանի մարզային վարչության պետ, գեներալ-մայոր Աբդուլլո Նազարովի սպանությանը հաջորդած խոշոր հակաահաբեկչական գործողության ղեկավարներից էր:
Դեպքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: