Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԸ ՀԱԼԵՊՈՒՄ ԱՆՑԵԼ Է ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՀԱՐՁԱԿՄԱՆ



Երեկ՝ լուսադեմին կառավարական զորքերը բոլոր ճակատներով սկսել են Սիրիայի տնտեսական մայրաքաղաքի թաղամասերը ապստամբ գրոհայիններից մաքրելու գործողությունը: Միջազգային լրատվամիջոցներն այն արդեն կնքել են «գլոբալ մարտական գործողություն» անունով:

Անցած շաբաթվա վերջին գրոհայինները հայտարարեցին, որ իրենք վերահսկում են քաղաքի մեծ մասը, ինչին, սակայն, հետևեցին բանակային ստորաբաժանումների մեծ թվով օտարերկրյա վարձկաններ գերի վերցնելը, և ապա մի շարք դաշտային հրամանատարների ոչնչացումը:

Խորագիր՝ Նորություններ


09/08/2012