ԱՌԱՋԸՆԹԱՑ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը Տաջիկստանի բարձրագույն քաղաքական ու զինվորական ղեկավարության հետ հանդիպումներից հետո Դուշանբեում հանդիպելով լրագրողներին, որոնց գլխավորապես հետաքրքրում էր ռուսաստանյան 201-րդ ռազմաբազայի ճակատագիրը, որևէ հստակ տեղեկություն չի հայտնել, այլ միայն ասել է, որ ռազմաբազան տարածաշրջանում և Տաջիկստանում կայունության պահպանման երաշխիք է, և երկրի նախագահի, վարչապետի, արտգործնախարարի ու պաշտպանության նախարարության ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում այդ հարցը քննարկվել է, գրանցվել է «էական առաջընթաց»:
Անտոնովը հրաժարվել է այլ մանրամասներ հաղորդել` ասելով, որ, ի վերջո, խոսքը վերաբերում է ոչ թե բանանների գնման, այլ անվտանգության խնդիրներին:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական