ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ «Agni-II»-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ
Հնդկաստանի Օրիսսա նահանգից 100 կիլոմետր դեպի արևելք գտնվող Ուիլեր կղզու զինափորձարանից հաջողությամբ իրականացվել է գործողության մինչև 2.000 կիլոմետր շառավիղ ունեցող հնդկական «Agni-II» բալիստիկ հրթիռի հերթական արձակումը:
Հրթիռը կարող է կրել միջուկային մարտագլխիկ և ունի խոցման մեծ ճշգրտություն ապահովող ուղղորդման յուրահատուկ համակարգ: Զինվորականները հրթիռի թռիչքի ընթացքին հետևել են հնդկական արտադրության կատարելագործված ռադարների միջոցով: