ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՈԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ԿՐԵԼ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԶԵՆՔԵՐԸ
Կենտրոնական Հնդկաստանի Չխատիսգարխ նահանգի իշխանությունները տեղի ցեղերին արգելել են հասարակական վայրերում կրել ավանդական նետն ու աղեղը, մանգաղը և սեկիրան, հայտարարելով, որ դա կնպաստի հասարակական կարգուկանոնի ամրապնդմանը և մաոական ապստամբների կողմից վերջերս հաճախացած զինված հարձակումների դեպքերի նվազմանը:
Մաոականները Հնդկաստանում կոմունիստական վարչակարգի հաստատման կողմնակից են և հայտարարում են, որ պայքարում են բնիկ ցեղերի ու հողազուրկ ֆերմերների իրավունքների համար: Այդ պայքարի հետևանքով վերջին քսան տարիներին Հնդկաստանում ավելի քան 6.000 մարդ է զոհվել:
Խորագիր՝ Նորություններ