Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԵՀԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ԻՐ ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՎԱՀԱՆԸ



Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին և պնդել, որ այն ինտեգրվի ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգին: Նախագահը վստահություն է հայտնել, որ տնտեսական վերելք ապրող և Աֆղանստանից խաղաղապահ զորախումբը դուրս բերելու շնորհիվ բավական միջոցներ խնայած Լեհաստանը կկարողանա լուծել այդ խնդիրը և հիմնովին արդիականացնել իր ՀՀՊ բավական հնացած համակարգը:

Ըստ Կոմորովսկու, լեհական համակարգը պետք է ունակ լինի երկիրը պաշտպանելու օդային հարվածներից, իսկ հետագայում դառնա հակահրթիռային պաշտպանության նատոյական համակարգի մի բաղկացուցիչը:

Համաձայն ԵվրոՀՀՊ ներկայումս գործող ծրագրի, նախատեսվում է Լեհաստանն ընդհանուր համակարգին միացնել 2018 թվականին` այնտեղ տեղակայելով «Эс-эм-3» հակահրթիռների շարժական մարտկոցներ, իսկ 2020 թվականին դրանք փոխարինել առավել արդիական համալիրներով, որոնք ունակ կլինեն Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների երկինքը պաշտպանելու ոչ միայն փոքր ու միջին հեռահարության բալիստիկ հրթիռներից, այլև միջմայրցամաքային հրթիռներից:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


16/08/2012