ԱՄՆ-Ը ՀԻՊԵՐՁԱՅՆԱՅԻՆ ՌԵԱԿՏԻՎ ՀՐԹԻՌ Է ՓՈՐՁԱՐԿԵԼ
Ամերիկյան զինվորականները Խաղաղ օվկիանոսի երկնքում փորձարկել են «Waverider» աշխատանքային անվանումը կրող նոր ինքնաթիռ, որն ունակ է զարգացնելու ձայնի արագությունը վեց անգամ գերազանցող արագություն: Թռչող սարքը, որն արձակվել է «B-52» ռմբակոծիչից, նախատեսված է մինչև 6.900 կիլոմետր ժամ արագություն զարգացնելու համար և Նյու-Յորքից մինչև Լոնդոն տարածությունը կկարողանա հաղթահարել շուրջ մեկ ժամում:
«Waverider»-ի` անցած տարի կայացած փորձարկումների ժամանակ թռչող սարքը զարգացրել էր ձայնի արագությունը հինգ անգամ գերազանցող արագություն:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական