ԵՐԴՈՒՄ ՇՔԱՆՇԱՆԱԿԻՐ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
Առաջին բանակային զորամիավորման սպայակազմում քիչ չեն Արցախյան ազատամարտի բովով անցած, մարտական հարուստ կենսագրություն ունեցող զինծառայողները, որոնք իրենց անձնական փորձից գիտեն` սպայի համար զինվորը նույնքան թանկ է, որքան ծնողի համար` հարազատ զավակը:
Ասված խոսք է` տղամարդը կյանքում երդվում է մեկ անգամ, և դա տեղի է ունենում բանակում:
,,Վարդան Մամիկոնյան,, շքանշանակիր մոտոհրաձգային զորամասում, որը փառահեղ մարտական ուղի է անցել, նպաստել մեր բանակաշինության գործին, զինվորական երդման հանդիսավոր արարողություն է։
Այստեղ, հենց այս պահից է սկսվում նորակոչիկի իսկական զինվորական ծառայությունը:
Երդման ամբողջ արարողակարգը տեղի էր ունենում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` զորքերին ուղղված ուղերձի համապատասխան. նորակոչիկների՝ զինվորական կյանքին շուտափույթ հարմարվելու պատրաստակամությունը, ծնողների ու հարազատների` իրենց զավակների երդման արարողությանն ականատես լինելը, զինվորների նկատմամբ հրամանատարության հոգատար ու հարգալից վերաբերմունքը, շարահրապարակում և նրա շուրջը տիրող բարձր տրամադրությունն ու հուզումնալից պահերը վկայում են, որ բանակի շարքերը համալրող նոր սերունդը ամենայն պատասխանատվությամբ ու գիտակցորեն է մոտենում զինվորական ծառայությանը: Երկու տարի, որ պատանուն տղամարդ դարձնելուց, կոփելուց ու կյանքի դժվարությունները հաղթահարել սովորեցնելուց բացի, նախևառաջ, հայրենիքի զինվոր է դարձնում։ Քանզի ծառայության անցնելով Հայաստանի զինված ուժերում, հանդիսավոր երդվում են «անձնվիրաբար ծառայել Հայրենիքին` Հայաստանի Հանրապետությանը, և հանուն նրա չխնայել կյանքը»:
ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Խորագիր՝ #32 (948) 16.08.2012 – 22.08.2012, Ազգային բանակ