Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳԵՆԵՐԱԼԻ ԻՆՔՆԱԹԻՌԸ՝ ԹԻՐԱԽ



Աֆղան գոհայինները երկու հրթիռ են արձակել ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարտին Դեմպսիի՝ Բագրամի զինվորական օդանավակայանում գտնվող «C-17» ինքնաթիռի վրա: Տուժել են մոտակայքում գտնվող երկու զինծառայողներ: Իսկ ինքնաթիռն այն աստիճան է վնասվել, որ գեներալ Դեմպսին Աֆղանստանից հեռացել է այլ ինքնաթիռով:

Դեմպսիի այցն Աֆղանստան մասնավորապես պայմանավորված էր վերջերս ոստիկանի համազգեստ հագած անհայտ անձի կողմից ամերիկյան զինծառայողի սպանությամբ: Իսկ օգոստոսի սկզբին Աֆղանստանում զոհվել էին հինգ և վիրավորվել վեց նորզելանդացի զինծառայողներ, ինչից հետո Նոր Զելանդիայի իշխանությունները հայտարարեցին Աֆղանստանից իրենց զորախումբը հնարավորինս շուտ դուրս բերելու ցանկության մասին, ինչը, համաձայն երկրի վարչապետ Ջոն Քեյը վերջերս արած հայտարարության, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2013 թվականի ապրիլին:

Խորագիր՝ Նորություններ


23/08/2012