Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՎԻԱԿԻՐ ՍՊԱՆՈՂ» ՉԻՆԱԿԱՆ ՀՐԹԻՌ



Չինական Global Times թերթի տվյալներով, երկրի պաշտպանական գերատեսչությունում նախագծվում է նոր մարտական հրթիռ՝ մինչև 4000 կմ գործողության շառավղով: Նոր հրթիռն ի վիճակի կլինի թիրախներ խոցելու ցամաքում, օդում, ջրի վրա և նույնիսկ տիեզերքում: Որոշ տվյալներով այն կպաշտպանի Չինաստանը նաև կիբեռգրոհներից, սակայն մանրամասներ չեն հայտնվում:
Դեռ նախորդ տարվա սկզբին ամերիկացի փորձագետները կասկած հայտնեցին, որ չինացիները ուղեծրում գտնվող արբանյակները հակահրթիռային պաշտպանության միջոցներով ոչնչացնելու տեխնոլոգիա են մշակում:
Մինչ այժմ Չինաստանում այսչափ հեռահար հրթիռներ չեն արտադրվել: Թերթը տեղեկացնում է, որ նավերի ոչնչացման համար նախատեսված և «ավիակիրներ սպանող» մականունը ստացած DF-21D հրթիռը արդեն վերցվել է սպառազինության: Այս հրթիռի գործողության շառավիղը 2800 կմ է:

Խորագիր՝ Նորություններ


18/02/2011