Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱԿ-74Մ ԻՆՔՆԱՁԻԳՆԵՐ ԿԱՐՏԱԴՐԻ



Ներկայումս ընթանում է ԱԿ-74Մ ինքնաձիգների լիցենզիոն հավաքման գործընթացի յուրացումը՝ ռուսական «Իժմաշ» կոնցեռնի հետ ստորագրած գործարքի համաձայն։ Ադրբեջանցի մասնագետների կողմից հավաքած առաջին ինքնաձիգները կհայտնվեն այս տարվա վերջին։
Ինչպես պարզաբանեցին «Իժմաշ» կոնցեռնի ներկայացուցիչները, ներկայումս Կալաշնիկովի ինքնաձիգների լիցենզիոն արտադրության գործարքներ ստորագրվել են միայն երկու երկրների հետ։ Վենեսուելայում 7,62մմ տրամաչափով փամփուշտներով, ԱԿ-103 ինքնաձիգների արտադրության գործարան կկառուցվի, իսկ Ադրբեջանում յուրացվում է 5,45մմ տրամաչափով փամփուշտներով ԱԿ-74Մ ինքնաձիգների լիցենզիոն հավաքումը։

Խորագիր՝ Նորություններ


23/02/2011