Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԲԱՆԱԿԻՆ



Երբ իբր լուսավոր այս դարի վերջում,

Մեզ դրկից դարձած քոչվորի որջում,

Նորից եղեռնվեց թե՛ մանուկ, թե՛ ծեր,

Ազգը պետք էր, որ հեռուն մտածեր…

Եվ հայ այրերը մեր հերոսական,

Հետագան զգալով` մի խոսքի եկան,

Որպեսզի հետ մղվեր հորդան անքանակ,

Անհրաժեշտ է ստեղծել ազգային բանակ…

Այնժամ հայ քաջերը միաբանվեցին,

Մեզ պատուհասած կռվի նետվեցին,

Հետ բերին Շուշին, լեռնանցքն Օմարի,

Որոնք մնացել էին քոչվորին գերի…

Ազգի նվիրյալներն իրար միացան,

Նոր ծնվող բանակի կորիզը դարձան,

Իսկ օրենսդիրներն օրենք գրեցին,

Ազգային բանակի հիմքը դրեցին…

Բանակն օր օրի շատ հզորացավ,

ՈՒ վերջնականապես հարձակման անցավ,

Մաքրեց հայ հողը քոչվորից վայրագ,

Որը դարձել էր մեզ ցավ ու վարակ…

Դարձավ բանակը պարծանքը հայի,

Ազատելով գյուղ ու շեն` դարձած ամայի,

Թուրքն էլ կորցնելով հանգիստ քուն դադար,

Ծնկաչոք խնդրեց նա զինադադար…

Այժմ անդորր է երկրիս սահմանում,

Հաղթանակած բանակն իր գործն է անում,

Արթուն հսկում է ամեն մի ժամին,

Որ հողս չխուժի վայրագ թշնամին…

ՌԱԶՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՀԱԱՀ-ի մորֆոլոգիայի և ֆիզիոլոգիայի ամբիոնի
վարիչ, պրոֆեսոր

Խորագիր՝ #04 (971) 31.01.2013 – 6.02.2013, Հոգևոր-մշակութային


31/01/2013