ԽՈՍՔ ԻՄԱՑՅԱԼ
Դո՛ւ, մարդ արարած, իմացած եղիր,
Լոկ դա չէ միայն աշխարհիս բանը,
Որ յաթաղանով պատմություն կերտեն,
Ու բռնի ուժով արդյունքի հասնեն:
Այժմ էլ պատերազմի հրձիգները սեւ
Փորձում են նորից նոր ավեր սարքել,
Ողջ աշխարհով մեկ վայնասուն հորդել,
Արհավիրքների ճանապարհը հարթել:
Բայց ինչ էլ թեկուզ ունենան նրանք,
Իրենց տեղովը կրակ էլ դառնան,
Էլ չեն կարողանա խեղդել մեր իսկ մեջ,
Մեր պայծառ հավատը ու գալիքը մեծ:
Իմացած եղիր, ով մարդ արարած,
Պատերազմը լոկ աղետ է բերում,
Չարիքից երբեք վառ լույս չի պոռթկում,
Արհավիրքներից հողը չի հերկվում,
Իսկ հերկվելուց էլ ծաղիկ չի ծնվում:
Ակներեւ է խորհուրդն իմացյալ,
Արդարությունից լույս է ճառագում,
Լոկ ճշմարտությունն է հավետ գերիշխում,
Ուժն ու մոլուցքդ ցասում կբերի,
Դա է պատգամը համայն աշխարհի:
ՔԱՋԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆ
Խորագիր՝ #04 (971) 31.01.2013 – 6.02.2013, Հոգևոր-մշակութային