ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԵՎ ՆՐԱ ԴԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
1991թ. դեկտեմբերի 4-ին ընդունված` «ՀՀ կառավարության կազմի և կառուցվածքի մասին» օրենքի համաձայն` կառավարության կառուցվածքի մեջ առաջին անգամ երևաց պաշտպանության նախարարությունը: Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ նախագահի հրամանագրով Վազգեն Սարգսյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար, սակայն դրա կազմավորման համար գործնական քայլեր սկսեցին արվել 1992թ. հունվարի 28-ին։ Իհարկե, կառավարությանը կից 1991թ. մայիսի 4-ին ստեղծված Պաշտպանության կոմիտեն (Պաշտկոմը) շարունակում էր գործել: Նրա անդամների համեստությունն էր թերևս պատճառը, որ մեր վերջին` Հայկական համառոտ հանրագիտարանում Պաշտկոմի մասին ոչ մի հիշատակում չկա։ Ուստի հարկ եմ համարում այստեղ որոշ տեղեկություններ ներկայացնել Հայաստանի և Արցախի պաշտպանության գործում իր նշանակալի ավանդը բերած Պաշտպանության կոմիտեի մասին:
ՀՀ կառավարության 1991թ. մայիսի 4-ի թիվ 325 որոշման համաձայն` Պաշտկոմն ուներ հետևյալ կառուցվածքը.
1. Ղեկավարություն
2. Գլխավոր շտաբ, որի կազմում՝
-օպերատիվ վարչություն
-2-րդ (հետախուզական) բաժին
-մարտական պատրաստության բաժին
-արտազորային պատրաստության բաժին
3. Ռազմական էկոնոմիկայի և տեխնիկայի վարչություն
4. Կադրերի բաժին
ՀՀ կառավարության 1991թ. մայիսի 4-ի թիվ 326 որոշմամբ Պաշտկոմի ղեկավարներ նշանակվեցին Վահան Շիրխանյանը (նախագահ), Գուրգեն Դալիբալթայանը (նախագահի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ), Վաղարշակ Հարությունյանը (նախագահի առաջին տեղակալ)։
Պաշտկոմի հաստիքային անձնակազմը նախատեսված էր մինչև 45 հոգի` առանց սպասարկման ոլորտի աշխատողների։
Պաշտկոմի ստեղծման 4-րդ տարեդարձի կապակցությամբ 1995թ. մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանն արձակել է թիվ 139 հրամանը։
Հրամանում նշված է, որ «Պաշտպանության կոմիտեն արժանի տեղ է գրավում Հայաստանի պաշտպանության ամրապնդման և հանրապետության պաշտպանության կազմավորման գործում» և հաշվի առնելով այդ, ի նշանավորումն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 50-ամյակի, «50 տարի (1945-1995)» հուշամեդալով պարգևատրվել են պետնախարար Վազգեն Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Պաշտկոմի 23 անդամներ, 34 երկրապահ կամավորական ջոկատների շտաբների պետեր, պաշտպանության նախարարության պատվոգրով` 26 ակտիվ աշխատակիցներ, ընդամենը 83 հոգի, որոնց մեծ մասը հուշամեդալների և պատվոգրերի սակավության պատճառով իրենց պարգևները պետք է ստանար հետագայում, բայց այդպես էլ չեն ստացել։
Կարծում եմ, որ ԶԼՄ-ներում այս հրամանի հրապարակումը կնպաստի հրամանի 3-րդ կետի կատարմանը, և թեկուզ ուշացումով կհիշվեն նաև Պաշտկոմի ակտիվիստները, որոնք ծառայել են ի փառս մեր ազատ, անկախ Հայաստանի և նրա ԶՈՒ-ի։
ՌՈՒԲԵՆ ԲԱԽՇՅԱՆ
Խորհրդային Միության գնդապետ (1982), Պաշտկոմի կադրերի բաժնի, ՊՆ առաջին կազմզորահավաքային բաժնի,
ՀՀ նախագահի ԳՌՏ առաջին շտաբի պետ, ՊԶՈՒՎ կոմիտեի անդամ, սպաների միջազգային «Մեգապիր» միավորման և «Սպաների բարեկամություն» ամսագրի խմբագրության անդամ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի
N139
հրամանը
05 մայիսի 1995թ.
ք. Երևան
ՀՀ նախարարների խորհրդին առընթեր
Պաշտպանության կոմիտեի տարեդարձի մասին
1995թ. մայիսի 4-ին լրանում է Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդին առընթեր ստեղծված Պաշտպանության կոմիտեի (Պաշտկոմի) 4-րդ տարեդարձը։
Պաշտպանության կոմիտեն իր արժանի տեղն է գրավում Հայաստանի պաշտպանունակության ամրապնդման և հանրապետության պաշտպանության նախարարության կազմավորման գործում։
Պաշտպանության կոմիտեն և նրա գլխավոր շտաբը ստեղծվեցին մի ժամանակ, երբ հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը պահանջում էր այնպիսի կառույցի առկայությունը, որը կկարողանար կազմակերպել սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանության, երկրապահ կամավորական ջոկատների կոորդինացման աշխատանքները։
«Հատուկ շրջանում» մարտական առաջադրանք կատարելիս Պաշտպանության կոմիտեի անձնակազմից եղան նաև կորուստներ. զոհվածներ, վիրավորներ և անհայտ կորածներ։
1992թ. փետրվարի 16-ին հանրապետության կառավարության որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարության կազմավորումից հետո Պաշտպանության կոմիտեն լուծարվեց։
Այսօր Պաշտկոմի անձնակազմի շուրջ 80 տոկոսը շարունակում է ծառայությունը ՀՀ նախագահի ապարատում, ուժային նախարարություններում և գերատեսչություններում։ Այդ աշխատակիցների ծառայական ստաժին ՀՀ կառավարության որոշմամբ ավելանում է նաև Պաշտպանության կոմիտեում ծառայած ժամանակը։
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր նախկին Պաշտպանության կոմիտեի դերը ԼՂՀ և ՀՀ պաշտպանունակությունը ամրապնդելու, ՀՀ պաշտպանության նախարարության կազմավորման գործում և ի նշանավորումն Մեծ հաղթանակի 50-ամյակի
Հրամայում եմ
1. Պարգևատրել «50 ՏԱՐԻ» (1945-1995) հուշամեդալով
Ա.
Վազգեն Զավենի Սարգսյանին – ՀՀ պետնախարար
Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին – ԼՂՀ նախագահ
Բ.
Պաշտպանության կոմիտեի աշխատակիցներ
Վահան Գրիգորի Շիրխանյանին
Գուրգեն Հարությունի Դալիբալթայանին
Աստվածատուր Ավետիքի Պետրոսյանին
Արտյուշա Հովհաննեսի Տեր-Թադևոսյանին
Լեոնիդ Արմենակի Մարտիրոսովին
Իվան Ղուկասի Ղուկասովին
Ռուբեն Թևատրոսի Բախշյանին
Գեորգի Լորիսի Պետրոսյանին
Ռաֆիկ Հովհաննեսի Ալեքսանյանին
Արթուր Արտուշի Ալեքսանյանին
Սեյրան Արտավազդի Բաղդասարյանին
Վլադիմիր Բաբկենի Մկրտչյանին
Աշոտ Գալուստի Մարդանյանին
Էդիկ Տիգրանի Ստեփանյանին
Միշա Գվիդոնի Մելքոնյանին
Ավագ Աբրահամի Խաչատրյանին
Հարություն Գրիգորի Հարությունյանին
Օլեգ Գրիգորի Ստեփանյանին
Արթուր Հայկազի Միքայելյանին
Սամվել Հովհաննեսի Խաչատրյանին
Արթուր Վարդանի Փափազյանին
Գ.
Երկրապահ կամավորական ջոկատների շտաբների պետեր
Սասուն Միքայելյանին
Սուրիկ Սարգսյանին
Մանվել Բատիկյանին
Արայիկ Խուդավերդյանին
Հրաչիկ Շահբազյանին
Հուսիկ Բաղդասարյանին
Վահան Զատիկյանին
Ռուբեն Գևորգյանին
Գեղամ Լալայանին
Սամվել Հովսեփյանին
Գագիկ Մելքոնյանին
Մանվել Գրիգորյանին
Հայկազ Բաղմանյանին
Արշալույս Փայտյանին
Ռոստոմ Գասպարյանին
Ռազմիկ Պետրոսյանին
Արամ Թորգոմյանին
Ալբերտ Բազեյանին
Ռոլանդ Քելեշյանին
Սեյրան Աթանեսյանին
Մացակ Սողոմոնյանին
Աֆո Ներսիսյանին
Մարտին Ղազարյանին
Խաչիկ Սիմոնյանին
Հովիկ Հարությունյանին
Ավետիս Ավետիսյանին
Վահան Մանուկյանին
Հարություն Հարությունյանին
Լաերտ Սաղաթելյանին
Հովիկ Ազոյանին
Միքայել Վարդանյանին
Ժոկո Շահինյանին
Աշոտ Մինասյանին
Վալուշ Դավթյանին
2. Պարգևատրել պաշտպանության նախարարության պատվոգրով
Մկրտիչ Աշոտի Աբրահամյանին
Կառլոս Բագրատի Ղազարյանին
Գրիգորի Գարեգինի Գրիգորյանին
Ալեքսանդր Պետրոսի Բալբաբյանին (ՊԿ)
Արամ Կորյունի Պահլավունուն (ՊԿ)
Հայկ Արշակի Հայրապետյանին (ՊԿ)
Իվան Շմավոնի Մուսայելյանին (ՊԿ)
Դավիթ Արտավազդի Բոյաջյանին (ՊԿ)
Մանվել Գարեգինի Մայտեսյանին (ՊԿ)
Տոլիկ Սարգսի Վարդանյանին (ՊԿ)
Իգոր Տիգրանի Մալաքյանին (ՊԿ)
Ռոբերտ Արմենակի Առաքելյանին (ՊԿ)
Մարտին Խորենի Իսրայելյանին (ՊԿ)
Անդրանիկ Թոռնիկի Սարիբեկյանին (ՊԿ)
Արմեն Սարգսի Ազարյանին (ՊԿ)
Գրիգոր Հայկի Ամալյանին (ՊԿ)
Դավիթ Մաքսիմի Հարությունյանին (ՊԿ)
Լաուրա Եղիշի Բարսեղյանին (ՊԿ)
Անուշ Սահակի Սահակյանին (ՊԿ)
Ժաննա Թելմանի Կարապետյանին (ՊԿ)
Ռազմիկ Հովհաննեսի Սարգսյանին (ՊԿ)
Յուրիկ Վահրամի Մկրտչյանին (ՊԿ)
Սաշա Միքայելի Առաքելյանին (ՊԿ)
Բազնիկ Խաչատուրի Հակոբյանին (ՊԿ)
Արամ Պատվականի Ենգոյանին (ՊԿ)
Դավիթ Ռաֆիկի Սարոյանին (ՊԿ)
3. ՀՀ պաշտպանության նախարարության վարչությունների, առանձին բաժինների պետերին, զորամասերի հրամանատարներին, ՀՀ զինված ուժերի անձնակազմին ռազմահայրենասիրական դաստիարակության գործում լայնորեն օգտագործել Պաշտպանության կոմիտեի գործունեության պատմությունը։
4. Հրամանը հայտարարել ՀՀ ՊՆ բոլոր վարչություններում, առանձին բաժիններում և զորամասերում։
ՀՀ պաշտպանության նախարար Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
Խորագիր՝ #04 (971) 31.01.2013 – 6.02.2013, Պատմության էջերից