«ՄԱՂԹՈՒՄ ԵՄ ՈՒԺ, ԵՌԱՆԴ ՈՒ ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
Քրոջս որդին՝ կրտսեր սերժանտ Հրայր Մանուկյանը, արդեն մեկ տարի ծառայում է գնդապետ Ն. Ասլանյանի հրամանատարությամբ գործող զորամասում: Ծառայում է պատվով ու պատասխանատվությամբ, ազնվորեն կատարում իր սրբազան պարտքը՝ անմնացորդ նվիրվել մեր հայրենիքի պաշտպանության գործին:
Ձեր թերթի միջոցով ուզում եմ շնորհավորել Հրայրին ծննդյան օրվա առթիվ՝ ցանկանալով ուժ, եռանդ, բարի ու խաղաղ ծառայություն:
Սիրելի՛ Հրայր, սիրտս հպարտությամբ ու ուրախությամբ է լցվում, երբ տեսնում եմ, որ սրտացավ, հոգատար ու պատասխանատու սպաների ղեկավարությամբ դու ծառայում ես արժանապատվությամբ, ինչպես վայել է հայ զինվորին:
Այսուհետ ևս փառքո՛վ կատարիր քո սրբազան պարտքն ու անփորձանք տուն վերադարձիր:
Սիրով ու կարոտով՝ մայոր Սպանդար Մուրադյան
Խորագիր՝ #25 (992) 27.06.2013 – 3.07.2013, Բանակ և հասարակություն