ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԲԵԼԱՌՈՒՍԻ ԵՎ ՌԴ-Ի ՀԱՄԱՏԵՂ ՀՕՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ռուսաստանի և Բելառուսի Միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Օլեգ Դվիգալևը։ Այս մասին օգոստոսի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինը։
«Միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի հրամանատարին նշանակում են Ռուսաստանի և Բելառուսի նախագահները` համատեղ համաձայնությամբ»,-հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարը։
Ռուսաստանն ու Բելառուսը դեռ 90-ական թվականներից բանակցություններ էին վարում համատեղ ՀՕՊ համակարգ ստեղծելու ուղղությամբ։ Այնուհետեւ ՌԴ և Բելառուսի պաշտպանության նախարարները 2009 թվականին ստորագրել էին միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգ ստեղծելու համաձայնագիր, որը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վավերացրել է 2012 թվականին։
Համատեղ ՀՕՊ համակարգի կյանքի կոչելը ձգձգվում էր այն պատճառով, որ պաշտոնական Մինսկն ինքն էր ցանկանում ղեկավարել համակարգը։
Խորագիր՝ #35 (1002) 5.09.2013 – 11.09.2013, Ռազմական