Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԶՈՐԱՄԱՍԻ ԱՌՕՐՅԱՆ



Հայրենի եզերքի պահապանը

Պարապմունքից հետո գումարտակի մշտական տեղակայման վայրում, ըստ օրվա կարգացուցակի, նշված ժամին հրաձգարանից վերադառնալուց հետո, վաշտի հրամանատարի` կապիտան Արսեն Ավետյանի գլխավորությամբ զինվորները ներգրավվեցին մարտական զենքի մաքրման աշխատանքների մեջ:

Կրտսեր սերժանտ Իշխան Գևորգյանը զենքի լիցքավորման և լիցքաթափման ուսումնական կետում պարապմունք է անցկացնում շարքային Գառնիկ Ադիլխանյանի հետ:

Պահակախմբի գործնական հրահանգավորման ավանում վաշտից ընտրված պահակախումբն ստանում է գործնական հրահանգավորում, որն անցկացնում է գումարտակի շտաբի պետ, կապիտան Կարեն Սիմոնյանը:

Կապիտան Կարեն Սիմոնյանը գումարտակների հրամանատարների և տեղակալների դասընթացների ժամանակ ճանաչվել է լավագույն շտաբի պետ:

Մեր այցի պահին 7-րդ հրաձգային վաշտը, որտեղ գլխավորապես ծառայում են նորակոչիկներ, մարտավարական դաշտում ներգրավված էր ջոկի ստուգողական վարժանք-պարապմունքի մեջ` ջոկը հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում` հարձակվելիս:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր
Լուսանկարները` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ #42 (1009) 24.10.2013 – 30.10.2013, Ազգային բանակ


24/10/2013