20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅԱԶԳԻ ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐ
Մայքլ Տեր-Պողոսյան (1925-1996), ամերիկահայ ֆիզիկոս, հայտնագործել է պոզիտրոնային-էմիսիոն տոմոգրաֆիան: Ծնվել է Ֆրանսիայում, ավելի ուշ տեղափոխվել է ԱՄՆ` դառնալով Վաշինգտոնի բժշկական համալսարանի անդամ: Նրա հայտնագործությունները կարևոր նշանակություն են ունեցել բժշկական ախտորոշման զարգացման համար:
♦♦♦
Ստեփան Ստեփանյան, հայտնագործել է բետոնախառնիչ մեքենան:
♦♦♦
Ռայմոնդ Վահան Դամադյան, հայտնագործել է սքանավորման մագնիսառեզոնանսային մեքենան:
♦♦♦
Լյութեր Ջորջ Սիմիջյան, հայտնագործել է բանկոմատը: Բազմաթիվ հայտնագործությունների հեղինակ է, որոնցից ավելի քան 200-ը` լուսանկարչության ոլորտում:
♦♦♦
Պիտեր Ոսբիկյան, հայտնագործել է հատակն առանց մարդու մաքրող շվաբրը:
♦♦♦
Բորիս Բաբայան /ծնվ. 1933թ./, ԽՍՀՄ և ՌԴ գիտնական, մանկավարժ, հաշվողական տեխնիկայի մշակող, 1984-ից ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի, 1991-ից` ՌԴ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ: Հաշվողական համալիրների, համակարգչային ծրագրային ապահովման ստեղծման ճարտարապետական սկզբունքների վերաբերյալ աշխատությունների հեղինակ: Պետական (1974) և Լենինյան (1987) մրցանակների դափնեկիր: Առաջին եվրոպացի գիտնականն է, որն արժանացել է Intel Fellow կոչման:
Պատրաստեց ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Խորագիր՝ #43 (1010) 31.10.2013 – 6.10.2013, Պատմության էջերից