ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՄԻԱՎՈՐՎԵԼ ՊԱՐՍԻՑ ԾՈՑԻ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Սաուդյան Արաբիան հանդես է եկել Պարսից ծոցի արաբական միապետությունների միություն ստեղծելու առաջարկով, որը կդիմակայի Իրանի աճող ազդեցությանը: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, Էլ Ռիադի առաջարկին դրական է արձագանքել միայն Բահրեյնը: Իր հերթին Օմանը հայտարարել է, որ ոչ միայն չի ցանկանում տեսնել իրեն Սաուդյան Արաբիայի հետ մի միության մեջ, այլ նաև` նման միության ստեղման դեպքում դուրս կգա Պարսից ծոցի համագործակցության խորհրդից:
Քաթարը բավական չափավոր է արտահայտվել, թե չի ցանկանա վատթարացնել հարաբերություներն Իրանի հետ, քանի որ դա կարող է իր համար տնտեսական որոշ խնդիրների հանգեցնել:
Տնտեսական շահերը դրդում են հրաժարվել նման միավորումից նաև Միացյալ Արաբական Էմիրությունների: Նրանք պատրաստ են միանալ միայն այն դեպքում, եթե Էլ Ռիադը ֆինասնական լուրջ երաշխիքներ տա:
Խորագիր՝ Նորություններ