Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ. ՍԻՐԻԱՅԻ ԱՊԱԳԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՍԱԴԸ ՏԵՂ ՉՈՒՆԻ



Միացյալ Նահանգներում նախկինի պես համոզված են, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պետք է լքի զբաղեցրած պաշտոնը և տեղ չունի Սիրիայի ապագա անցումային կառավարության կազմում: «Մեր դիրքորոշումն այդ հարցի առնչությամբ չի փոխվել», – «Իտառ-Տասս» գործակալության տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը:
Վերջինս հերքել է տեղեկատությունն այն մասին, թե արևմտյան երկրներն համակերպվել են Սիրիայի նախագահի պաշտոնում Ասադի լիազորությունները պահպանելու մտքի հետ, քանի որ մտավախություններ ունեն, թե երկրում իշխանության գլուխ կարող են գալ արմատական իսլամիստները:

Խորագիր՝ Նորություններ


20/12/2013