Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Վ. ՅԱՆՈՒԿՈՎԻՉ. ՈՒԿՐԱԻՆԱՆ ԿԱՐՈՂ Է ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԼԻՆԵԼ ԴԻՏՈՐԴ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՍՈՑԱՑՎԱԾ ԱՆԴԱՄ



Ուկրաինան կարող է միաժամանակ լինել դիտորդ Եվրասիական միությունում, Մաքսային միությունում և Եվրամիության ասոցացված անդամ: Այս մասին, ըստ «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
Ուկրաինայի ղեկավարը շեշտել է, որ ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման աշխատանքների դադարեցմամբ Ուկրաինան չի հրաժարվում եվրաինտեգրումից, այլ պարզապես դադար է վերցրել: Նախագահի խոսքերով՝ ԵՄ հետ համաձայնագիրը կստորագրվի այն ժամանակ, երբ երկիրը պատրաստ լինի դրան:

Խորագիր՝ Նորություններ


20/12/2013