Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԿՐԿԻՆ ՑՈՒՅՑԵՐ ԵՆ



Եգիպտոսում, չարտոնված ցույցերն արգելող վերջերս ընդունված օրենքին հակառակ, փողոց են դուրս եկել պաշտոնանկ նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակիցները: Ինչպես տեղեկացնում է panarmenian.net-ը, Կահիրեում ցուցարարներն անվադողեր են այրել ու իրավապահների վրա քարեր նետել: Ի պատասխան ոստիկանությունն արցունքաբեր գազ ու ջրանետներ է օգտագործել: Ձերբակալվել է մոտ 20 մարդ:

Ուժայինների և «Մահմեդական եղբայրների» կողմնակիցների միջև բախումներ են տեղի ունեցել նաև Ալեքսանդրիայում, որտեղ հարյուրավոր իսլամիստներ են փողոց դուրս եկել: Սցենարը նման է Կահիրեի սցենարին: Իրավապահները ցրել են ցուցարարներին արցունքաբեր գազի միջոցով: Ականատեսները պնդում են, որ տասը մարդ է տուժել:

Խորագիր՝ Նորություններ


23/12/2013