ՕԲԱՄԱՆ ԿՊԱՇՏՊԱՆԻ ԻՐԱՆԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՑ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վետո կդնի Կոնգրեսում Իրանի դեմ նոր պատժամիջողների կիրառման վերաբերյալ ցանկացած որոշման վրա: Այդ մասին, ըստ ИТАР-ТАСС-ի, հայտարարել է Սպիտակ տան քարտուղար Ջեյ Քարնին: Նրա խոսքով` որևէ նոր պատժամիջոց կարող է խանգարել հիմնախնդրի դիվանագիտական հանգուցալուծմանը: Նշենք, որ անցաց շաբաթ Կոնգրեսին ներկայացվել է նմանանատիպ օրինագիծ, որը պատգամավորների մեծամասնության հավանության դեռ չի արժանացել:
Խորագիր՝ Նորություններ