ՀԵՏԱՁԳՎԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ
Հետաձգվել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի այցն Ադրբեջան: Այդ մասին հայտնում է 1.am-ը` մեջբերելով ադրբեջանական լրատվամիջոցները: Ըստ աղբյուրի` Վրաստանի նախագահի այցը սպասվում էր այս շաբաթ: Այցի ընթացքում ծրագրվում է քննարկել երկկողմ հարաբերություններին ու տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր: Այցելության օրվա փոփոխման պատճառների մասին չի հաղորդվում:
Խորագիր՝ Նորություններ