ԱԹԵՆՔԸ ՊԱՅՄԱՆ Է ԴՆՈՒՄ ԱՆԿԱՐԱՅԻ ԱՌՋԵՎ
Հունաստանն անիմաստ է համարում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ քննարկումներ սկսելը, եթե Անկարան չճանաչի Կիպրոսի Հանրապետությունը: Այս մասին, ըստ Ria Novosti գործակալության, հայտարարել են Հունաստանի արտաքին գործերի նախարարարությունից:
«Եվրամիությունը, որին ձգտում է անդամագրվել Թուրքիան, և որի հետ այն մի քանի օր առաջ ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել, բաղկացած է 28 իրավահավասար պետություններից, որոնց թվում` Կիպրոսի Հանրապետությունը, որը նաև մտնում է եվրոգոտու մեջ: Եթե Թուրքիան չի հասկանում և չի ընդունում այդ հասարակ և հիմնարար փաստերը, իմաստ չունի որևէ քննարկում իրականցնել նրա եվրոպական հեռանկարների վերաբերյալ»,- ասված է Հունաստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:
Խորագիր՝ Նորություններ