ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ՖՐԱՆՍԻԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա. նախատեսվում է երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրել, որի մասին հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել էր Անկարա, որտեղ ևս հանդիպումներ էր ունեցել ռազմաարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարների հետ:
Խորագիր՝ Նորություններ