ԲԱՇԱՐ ԱՍԱԴ. «ՎԱՀԱԲԻԶՄԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻՆ»
Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավդադ Զարիֆը Դամասկոսում կրկին հայտարարել է, որ իր երկիրը աջակցում է Սիրիայի ղեկավարությանն ու ժողովրդին: Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման ժամանակ նա քննարկել է «Ժնև-2» միջազգային կոնֆերանսի նախապատրաստման հետ կապված հարցեր: Իր հերթին, նախագահ Ասադը մտավախություն է հայտնել վահաբիստական գաղափարախոսության տարածման կապակցությամբ, նշելով, որ այն սպառնալիք է ամբողջ աշխարհի համար:
Խորագիր՝ Նորություններ