ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԷԻՆ ԸՆՏՐՈՒՄ
Եգիպտոսում կայացավ նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեն, որը տևեց հունվարի 13-ից 15-ը: Հանրաքվեի պաշտոնական տվյալները կհրապարակվեն 72 ժամ անց:
Սպասվում է, որ նոր սահմանադրության նախագիծը հավանություն կստանա, քանի որ հարցմանը մասնակից եգիպտացիների մեծամասնությունը կողմ է քվեարկել: Ըստ հաշվարկների՝ քվեարկությանը մասնակցել է Եգիպտոսի ավելի քան 52 միլիոն քաղաքացի:
Խորագիր՝ Նորություններ