ԱՄՆ-Ի ԾՈՎԱՅԻՆ ՀԵՏԵՎԱԿԱՅԻՆՆԵՐԸ ՊՂԾԵԼ ԵՎ ԱՅՐԵԼ ԵՆ ՍՊԱՆՎԱԾ ԻՐԱՔՑԻ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
TMZ կայքը լուսանկարների շարք է հրապարակել, որոնցում երևում է, թե ԱՄՆ-ի ծովային հետևակերն ինչպես են պղծում և այրում սպանված իրաքցի գրոհայինների մարմինները: Լուսանկարներում պատկերված է, թե ինչպես են ամերիկացի զինվորականները վառելիք լցնում դիակների վրա և այրում: Մի լուսանկարում էլ զինվորը լուսանկարվել է գետնին ընկած գանգի մոտ: Ենթադրվում է, որ կադրերը կարող էին արված լինել Իրաքի Էլ Ֆալուջա քաղաքում` 2004թվականին: ԱՄՆ-ի ծովային հետևակների կորպուսը ներկայումս պարզում է հրապարակված նյութերի իսկությունը:
Խորագիր՝ Նորություններ