ԹԱԳԱԺԱՌԱՆԳ. «ԱՎՍՏՐԻԱՆ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՄԱՐ»
Կառլ Հաբսբուրգ Լոթարինգենը՝ 1914թ. հունիսի 28-ին Սարաևո քաղաքում սպանված էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի ժառանգը հայտարարել է, որ ավստրիական կայսերական ընտանիքը և ընդհանրապես` Ավստրիան, պատասխանատվություն չեն կրում Առաջին համաշխարհային պատերազմի համար: «Մեր ընտանիքին պետք չէ մեղադրել պատերազմի առաջացման համար։ Այն միևնույն է սկսվելու էր։ Եթե նույնիսկ չլիներ Սարաևոյի կրակոցը, պատերազմը կսկսվեր մեկ այլ միջադեպի պատճառով»,- ասել է նա, նշելով, որ այդ ժամանակ Եվրոպայում բավական լարված իրավիճակ էր, առաջին հերթին՝ Գերմանիայում և Ռուսաստանում, և պետք չէ մեղքը բարդել մեկ պետության վրա:
Խորագիր՝ Նորություններ