ՉԻՆԱՍՏԱՆԸ ԹԱՅՎԱՆԻՆ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՄ ՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ ԿՈՉ Է ԱՐԵԼ
Թայվանական նեղուցի երկու ափերի հայրենակիցները պարտավոր են պաշտպանել Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և համատեղ ջանքեր ձեռնարկել Չինաստանի ժողովրդի ընդհանուր շահերի պաշտպանության համար: Թայբեյին այս կոչով է դիմել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղխորհրդի Թայվանի գործերով գրասենյակի ներկայացուցիչ Մա Սյաոգուանը: Հայտարարությունը պատասխան է Արևելա-Չինական ծովում Ճապոնիայի կողմից Դյաոյույդաոն և դրան հարող կղզիները ազգայնացնելու ծրագրին:
Չին պաշտոնյան նաև սադրանք է անվանել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի այցը պատերազմի տաճար Յասուկունի, որտեղ գտնվում են Երկրորդ աշխարհամարտի ռազմական հանցագործների անուններով ցուցանակները:
Խորագիր՝ Նորություններ