ՊԵԿԻՆԸ ՆՈՐ ԱՎԻԱԿԻՐ ԿՈՒՆԵՆԱ
Չինաստանը գաղտնի կերպով սեփական նոր ավիակիր է կառուցում։ Չինական զինուժն արդեն ունի նման նավ՝ Լյաոնինը, որը վերջերս 37-օրյա փորձարկումներ է անցել Հարավչինական ծովում։ Սակայն Չինաստանն այն կառուցել էր նախկին խորհրդային ծանր «Վարյագ» ավիակրի հիման վրա, որը Ուկրաինայից գնվել էր նախորդ դարի 90-ականներին։
Չինական առաջին ավիակիր Լյաոնինն առաջին անգամ նավահանգիստը լքել էր զորավարժություններին մասնակցելու և գիտական փորձարկումներ անցկացնելու համար։ Նախկինում Չինաստանը հերքել էր երկրորդ ավիակրի կառուցման լուրը։
Խորագիր՝ Նորություններ