Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂԸ` ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑ



Ամերիկյան «Picatinny» ընկերությունը արտոնագիր է ստացել` Իրաքում և Աֆղանստանում ինքնաշեն պայթուցիկ սարքերը չեզոքացնելու նպատակով կիրառվող ռոբոտների ղեկավարումը զինվորներին ուսուցանելու համար: Ուսուցումն իրականացվելու է հատուկ այդ նպատակով ստեղծված համակարգչային խաղի միջոցով:
Վարժասարքի ղեկավարման վահանակը իսկական ռոբոտների ղեկավարման վահանակի պատճենն է, իսկ էկրանի վրա արտապատկերվում է իրական մարտադաշտը` բոլոր «անակնկալներով»: Ղեկավարման վահանակը միանում է շարժական համակարգչին, ինչը հնարավորություն է տալիս ուսուցումը կազմակերպել ինչպես լսարանում, այնպես էլ դաշտային պայմաններում:
Ծրագրի հեղինակը Բեռնար Ռեգերն է` ԱՄՆ զորքերը համակարգչային ծրագրային արտադրանքով ապահովելու բաժնի պետը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


21/03/2011