ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԿԿԱՐՈՂԱՆԱՆ ՌԴ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄՆԱԼ 90 ՕՐ
2014-ի հունվարից Ռուսաստանի հետ առանց վիզային ռեժիմի պետությունների քաղաքացիները, այդ թվում՝ Հայաստանի, կկարողնան այդ երկրի տարածքում մնալ իննսուն օրերի ընթացքում՝ յուրաքանչյուր 180 օրը մեկ: Այս մասին հաղորդում է Հայաստանի պետական միգրացիոն ծառայությունը: Փոփոխությունը պայմանավորված է Ռուսաստանում միգրացիոն որոշ նոր օրենքների՝ ուժի մեջ մտնելով: Ըստ այդմ` օտարերկրացիներն այլևս չեն կարողանա 90 օր անց դուրս գալ Ռուսաստանի տարածքից ու անմիջապես վերադառնալ, ինչպես նախկինում էր արվում: Օրինախախտները չեն կարողանա ՌԴ տարածք մուտք գործել երեք տարիների ընթացքում:
Խորագիր՝ Նորություններ